Նավթն էժանանում է[:]

2023-05-22 16:53

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան նվազում են՝ ամերիկյան պետական պարտքի հետ կապված անորոշության իրավիճակում։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները: Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,77 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75 դոլարի, WTI-ի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,78 տոկոսով՝ հասնելով 71,13 դոլարի:[:]