Գոյություն ունի հսկայական, դեռ չօգտագործված պոտենցիալ. Վաչե Գաբրիելյանը՝ ԵԱՏՄ-ի մասին[:]

2017-07-06 16:01

«ԵԱՏՄ-ից մեր սպասումները շատ բարձր էին»: Հուլիսի 6-ին ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիներն ամփոփելուն նվիրված միջոցառմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դժվարանում է ասել՝ արդարացվե՞լ են բոլորի սպասումները, թե ոչ: Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ, բոլորը ԵԱՏՄ-ն համեմատում էին ԵՄ-ի հետ՝ հաշվի չառնելով, թե վերջինը զարգացման ինչ ճանապարհ և տեմպեր է ունեցել, սակայն նա նշեց, որ պետք է հաշվի առնել ոչ թե ակնկալիքները, այլ՝ փաստերը: «Հայաստանի ռեսուրսը ԵԱՏՄ-ին անդամակցելու տարիներին ընդլայնվել է, ներկրվող ապրանքների գները նվազել են»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ԵԱՏՄ անդամ երկրներին հանդիպող խնդիրներն ու արգելքները պետք է քննարկել՝ կոնկրետ առաջարկներ ու հետևություններ անելով: «Կարող եմ ասել, որ գոյություն ունի հսկայական, դեռ չօգտագործված պոտենցիալ»,- վստահեցրեց Վաչե Գաբրիելյանը:[:]