Իրանի հետ համագործակցությունը կարեւոր է ԵՏՄ-ի տնտեսական շահերի համար. փոխնախարար[:]

2017-07-06 15:50

Չնայած համաշխարհային տնտեսական իրադրության հետ կապված դժվար մեկնարկին, կարելի է արձանագրել, որ բացասական տենդենցները հաղթահարվել են։ Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը՝ «Հայաստանի հանրապետություն, երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ այլ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները, բացի Ռուսաստանից, մեծ չեն։ Փոխնախարաը նշեց ԵՏՄ-ից դուրս՝ երրորդ երկրների հետ ինտեգրման անհրաժեշտությունը։ Դրա վառ օրինակն է Վիետնամի հետ պայմանագրի ստորագրումը։ Վառ օրինակ կարող է դառնալ նաեւ Իրանի հետ նման փաստաթուղթը։ «Դա տարածաշրջանի տնտեսական շահերի առաջխաղացման կարեւոր քայլ կլինի»,-նշեց Հարությունյանը։ Ըստ նրա՝ հարցը պետք է քննարկել ավելի լայն ձեւաչափով։ Փոխնախարաը նաեւ ընդգծեց «Մետաքսի ճանապարհ» նախագծի զարգացման կարեւորոթյունը։ «Մեր գնահատականներով՝ երկու տարում շատ բանի է հաջողվել հասնել։ Իհարկե, ուշադրություն պահանջող հարցեր կան»,- նշեց փոխնախարարը։ Տարված աշխատաքների թվում նա ընդգծեց իրավական-նորմատիվ բազայի համադրման շուրջ աշխատանքը։[:]