Ղազախստանը ԵԱՏՄ-ին անդամակցության համար Ղրղզստանին 100մլն դոլար կտրամադրի[:]

2017-06-15 16:18

Ղազախստանի խորհրդարանն իր լիագումար նիստում  հավանություն է տվել  Ղրղզստանին ԵԱՏՄ-ին միանալու համար 100մլն դոլարի աջակցություն  ցուցաաբերելու մասին օրենքի նախագիծին, գրում է «Интерфакс-Казахстан»-ը: «Ղազախստանի և Ղրղզստանի  կառավարությունների միջև աջակցության և դրա վերահսկողության մասին արձանագրությունն ստորագրվել է  2016  դեկտեմբերի 26-ին: Այն ստորագրվել է  ԵԱՏՄ  տնտեսական զարգացման շրջանակներում»,- ասել է Ղազախստանի ֆինանսների նախարար  Բահաթ Սուլթանովը: Ինչպես նշել է նախարարը,  ԵԱՏՄ-ին Ղրղզստանի  անդամակցությամբ  մաքսային  միության սահմաններն անցել են արտաքին կոնտուր (ղրղզաչինական, ղրղզատաջիկական, ղրղզաուզբեկական սահմաններ): «Ղրղզստանի սահմանային ենթակառուցվածքը  պահանջում է բարձրորակ սարքավորումներ և  արդիականացում», – ասել է Սուլթանովը՝ հավելելով, որ օգնությունը կտրմադրվի փուլերով՝ կազմելով 100մլն դոլար: Vesti.am[:]