Մեքսիկան մեկ տարով կհանի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը[:]

2022-05-17 18:17

Մեքսիկան մեկ տարով կհանի մի շարք առաջին անհրաժեշտության, հիմնականում պարենային ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ փորձելով զսպել ինֆլյացիան, հայտնել է կառավարությունը, հաղորդում է Reuters-ը: Կառավարությունը բացահայտել է ծրագիրը այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին գործարարների հետ պայմանավորվել է մեծացնել հիմնական ապրանքների արտադրությունը, ինչպիսիք են եգիպտացորենը, բրինձը եւ լոբին, որպեսզի զսպի ինֆլյացիան, որը վերջին երկու տասնամյակում իր ամենաբարձր մակարդակին է հասել: Մաքսատուրքերը կդադարեցվեն նաեւ կենդանի եղջերավոր անասունների, խոզերի, ոչխարների, այծերի եւ հավերի ներմուծման համար, ասվում է հաղորդագրության մեջ։[:]