Իգոր Լևիտին. Արա Աբրահամյանը չի կարող մեկ ազգության պատկանել[:]
2017-04-21 16:13
«Արա Աբրահամյանն աշխարհի քաղաքացի է, նա չի կարող որևէ ազգության պատկանել»,-Աբրահամյանի ծննդյան առթիվ ասել է ՌԴ տրանսպորտի նախկին նախարար, գործարար, հասարակական գործիչ Իգոր Լևիտինը։
«Աբրահամյանն այնպիսին է, որ բարեկամություն է հաստատում բոլոր ազգությունների ներկայացուցիչների հետ: Պատահական չէ, որ նա խաղաղության և բարեկամության հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն է»,-ասել է Լևիտինը, նշելով, որ Աբրահամյանն իր վաղեմի բարեկամն է:
«Նա պարզապես մարդ չէ, ով ծնվել կամ ապրում է Հայաստանում, նա մեծ հոգու տեր մարդ է, ով պատրաստ է օգնության գալ ցանկացած պահի, և ցանկացած երկրում»,-եզրափակել է Լևիտինը:
https://www.youtube.com/watch?v=p7AI22F8VtI[:]