ԵՏՄ տարածք Հայաստանի արտահանումը 2017-ի հունվարին մեծացել է 81 տոկոսով. Տատյանա Վալովայա[:]

2017-03-28 20:34

2016-ին Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առեւտուրը կրճատվել է  6.7 տոկոսով, սակայն միության տարածք Հայաստանի արտահանումը մեծացել է 53 տոկոսով: Իսկ 2017-ի հունվարին միության տարածք Հայաստանի արտահանումը մեծացել է 81.3 տոկոսով: Այս մասին մարտի 28-ին առցանց համաժողովի ժամանակ ասել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: 2017-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները, Վալովայի խոսքով, 0.9 տոկոսով ՀՆԱ աճ են կանխատեսում: Նման աճ է կանխատեսվում նաեւ 2018-ին եւ 2019-ին` ելնելով արդյունաբերական արտադրության ու գյուղատնտեսության ցուցանիշներից: 2016-ին արդյունաբերական արտադրության աճը կազմել է 0.9 տոկոս (Հայաստանում ` 6.7 տոկոս, իսկ Ղրղզստանում` 4.9 տոկոս), գյուղատնտեսության աճը կազմել է 4.5 տոկոս: Ինչ վերաբերում է փոխադարձ առեւտրի մասին տվյալներին` այն կրճատվել է 2015-2016-ին` կապված էներգոռեսուրսների գների անկման եւ տնտեսական աճի դանդաղեցման հետ: Նա հավելել է, որ 2016-ի սեպտեմբերից փոխադարձ առեւտուրը սկսեց աճել ամիս առ ամիս:  2017-ի հունվարին այն մեծացավ 38.1 տոկոսով` ի տարբերություն 2016-ի հունվարին: Բացի այդ, ինչպես նշվեց, զգալիորեն մեծացավ ԵՏՄ երկրներ Հայաստանի արտահանումը:[:]