Եվրոպան դիտարկում է Իսրայելից գազի գնումը՝ որպես այլընտրանք ռուսական հումքին․ԶԼՄ[:]

2022-05-16 17:19

Եվրոպան դիտարկում է Իսրայելից գազի գնումը՝ որպես այլընտրանք ռուսական հումքին, գրում է Yeni Safak-ը։ «Դեռ պահպանվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը, Եվրոպայում շարունակվում են այլընտրանքային գազի որոնումները։ Որպես տարբերակ դիտարկվում է իսրայելական գազը»,-գրում է թերթը։ Թերթը նաեւ նշում է, որ նոր հորատիչ նավը, որն ուղեւորվել է Հարավային Կորեայից մարտի 7-ին, ուղղորդվում է դեպի Թունիս։ 74-օրյա ուղեւորությունը կավարտվի, երբ մայիսի 19-ին ժամանի Թուրքիա։[:]