Հայկական կողմն Իրանին առաջարկել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն[:]

2017-03-15 16:38

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի համաձայնագրի կնքման  ուղղությամբ հերթական խորհրդակցություններ են անցկացվել. մարտի 12-14-ը Թեհրանում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի նախագծի տեքստը, ինչպես նաեւ Համաձայնագրին կից այն ապրանքների ցանկերը, որոնց համարկողմերը առաջարկում են կիրառելսակագնային արտոնություններ: Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում ստորագրել նշված ժամանակավոր հանաձայնագիրը: Թեհրանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ, Առեւտրի զարգացման կազմակերպության նախագահ՝ Մոջթաբա Խոսրոթաջի եւ ԻԻՀ  գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ: Հանդիպումների ընթացքում իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաեւ Հայաստանիհամար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներիրանական ապրանքների արտահանմանը:  Իրանական կողմը ողջունելով ներկայացված  գաղափարը, առաջարկել է քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները: Աղբյուրը՝ NEWS.am[:]