Պարզեցնել մաքսային արժեքի հայտարարագրի լրացման ընթացակարգը[:]

2017-03-03 17:53

Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային կարգավորման խորհրդակցական կոմիտեի մաքսային արժեքի հարցերով փորձագիտական խմբի նիստը` ԵՏՀ և միության անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննարկվել են մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման և դրա լրացման կարգի պարզեցմանն ուղղված հարցեր: Փորձագետներն անդրադարձել են նաև մաքսային արժեքի հսկողության առանձնահատկություններին: ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Հրանտ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ բոլոր երկրների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է հստակեցնել մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման դեպքերը և հնարավորին չափ պարզեցնել դրանց լրացման ընթացակարգը տնտեսվարող սուբյեկտների համար:
Ներկայում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պարտավոր է ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ելենա Բրիչովայի խոսքով՝ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նոր որոշումներ ընդունելու անհրաժշետություն է առաջացել, այդ թվում մաքսային արժեքի հսկողության հետ կապված: Հանդիպումների արդյունքում ձեռքբերված համատեղ լուծումները կնպաստեն մաքսային ձևակերպումների պարզեցմանը, ապրանքների հայտարարագրման համար ծախսվող ժամանակահատվածի կրճատմանը: Աղբյուրը՝  http://vesti.am/archives/98101?lang=am[:]