ԵԱՏՄ-ն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձևավորման համար 39 ենթակառուցվածքային ծրագիր կիրականացնի[:]

2017-03-03 17:47

Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձևավորմանն աջակցելու համար Եվրասիական տնտեսական միությունում   նախատեսվում է իրականացնել 39 ենթակառուցվածքային ծրագիր, տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: ԵՏՀ-ն ձևավորել է առաջնահերթ նախագծերի ցուցակ, որոնք  կիրականացվեն ԵԱՏՄ երկրների կողմից և կաջակցի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձևավորմանը: Դրանցից 39-ը վերաբերում է  առկա ճանապարհների  շինարարությանն ու արդիականացմանը, տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաև հիմնական տրասպորտային հանգույցների զարգացմանը: Այդ մասին   հայտարարել է  ԵՏՀ   տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության տնօրեն Երժան Նուրախմետովը:   Աղբյուրը՜  Vesti.am[:]