Պուտին. Ռուսաստանը Ղրղզստանին կաջակցի ԵՏՄ-ին ինտեգրվելու ճանապարհին[:]

2017-02-28 20:05

Ռուսաստանը Ղրղզստանին կաջակցի  Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու ճանապարհին: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ բանակցությունների ընթացքում: «Մենք գիտենք, թե որքան դժվար են ընթացել ԵՏՄ-ին անդամակցելու մեր բանակցությունները, որքան զգացմունքային եւ խիստ էր նախագահը պաշտպանում Ղրղզստանի շահերը: Կցանկանայի նշել, որ այս տարի Ռուսաստանն է նախագահում ԵՏՄ-ում, եւ մենք ամեն ինչով ձեզ այդ գործընթացում կաջակցենք»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ հատուկ գործիքներ են ստեղծվել ԵՏՄ-ին Ղրղզստանի ինտեգրումը հեշտացնելու համար:[:]