ՎԶՄԲ-ն եւս 26,6 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ պետական կառավարման համակարգի արդիականացման համար[:]

2022-05-13 16:59

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ ՎԶՄԲ) միջև 2022թ. մարտի15-ին և մարտի 18-ին ստորագրվել է «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 26,5 մլն եվրո գումարի չափով: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նախարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը։ Այս ծրագրի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան․ •             աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ (6.2. Պետության կողմից հանրությանըմատուցվող ծառայություններ, էջ 88-89), •             ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի (2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35), •             արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը (6.9 Հարկային ևմաքսային վարչարարություն, էջ 97-98), •             ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները(2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35), •             հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն (G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում) (2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35)և այլն։ Առաջարկվող Ծրագիրը հիմնվում է ՀԲ աջակցությամբ իրականացված նախորդ երեք ՊՀԱԾ-ների ձեռքբերումների վրա՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում հանրային հատվածի գործառույթների և ծառայությունների արդիականացման ուղղությամբ GovTech՝ հանրային հատվածի արդիականացման համապետական մոտեցման ներդնումը: Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունը ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար։[:]