Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին $100 մլն կտրամադրի[:]
2016-12-08 17:54
Զարգացման Եվրասիական բանկը Հայաստանին $100 մլն վարկ կտրամադրի: Ըստ բանկի հաղորդագրության, գումարն ուղղվելու է տնտեսական կայունության ապահովմանը: 2015 թ. Զարգացման Եվրասիական բանկը հաստատել էր Հայաստանին $300 մլն վարկի տրամադրումը: Առաջին տրանշն ուղղվել էր 2015-ին: Նախատեսվում է, որ երրորդ փոխանցումը՝ ևս $100 մլն, կկատարվի 2017-ին: Վարկը տրվում է 20 տարի մարման ժամկետով:
[:]