Դմիտրի Շուգաև. «Ռոստեխը» Հայաստանի համար բաց է[:]

2016-10-15 16:25

«Ռոստեխ» պետական կորպորացիայի արտաքին տնտեսական գործունեության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևը, Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ իրենց ընկերության կողմից շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին՝ հրավերի և ելույթ ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նա ներկայացրել է իրենց կազմակերպությունը՝ ընդգծելով, որ իրենք Ռուսաստանում հանդիսանում են արդյունաբերական սեկտորի հիմքը: -Մեր ընկերությունը ներառում է ավելի քան 700 կազմակերպություն, որտեղ աշխատում է միլիոնից ավելի մարդ,-ասել է նա: Նա նշել է, որ 50 երկրում ներկայացուցիչներ ունեն, այդ թվում նաև Հայաստանում: -Հայաաստանի հետ մեր համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Երկու  տարի առաջ մեր ընկերություններից մեկն այստեղ  «Գալակտիկա» օդային երթևեկության վերահսկման համակարգը հիմնեց: Մեկ տարի առաջ մենք  հաղթեցինք Գյումրիի օդանավակայանում ավտոմատացված աշխատատեղերի համակարգի մատակարարման մրցույթում: Մեր հռչկավոր «Կամազ» ընկերությունն այստեղ բավական լուրջ վաճառքի և սպասարկման կենտրոն ունի, որը հաջողությամբ զարգանում է: Նույնիսկ մի «էկզոտիկ» համագործակցության օրինակ կա՝ Մարզական, որսորդական «Կալաշնիկով» հավատարմագրված կենտրոնը, որը ներկայացնում է «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրած հանդերձանքը: Հայ տղամարդիկ լուրջ ու պատկառելի են, որոնց հետաքրքրում է նման արտադրանքը,-ասել է նա: Դմիտրի Շուգաևն ընդգծել է, որ իրենք բաց են Հայաստանի ներկայացուցիչների հետ համագործակցության համար, և կարծում է, որ այս հարթակը կդառնա ավելի լայն համագործակցության առիթ:[:]