Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովն արդյունավետ հարթակ է. Կարեն Կարապետյան[:]

2016-10-14 14:25

Երևանում մեկնարկել է Առաջին Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է. - Ուրախ ենք Ձեզ հյուրընկալել աշխարհի ամենահին քաղաքներից մեկում՝ Երևանում: Իմ ազգի ամենատարբերվող գիծը հյուրասիրությունն է: Եթե դուք այսօր այստեղ եք, ուրեմն դուք մեր երկրի ընկերն եք: Վարչապետն իր խոսքում նկատել է, որ այս հարթակն արդյունավետ է, երբ հանդիպում են գործընկերները, մարդիկ, ովքեր միակերպ են մտածում՝ հասնելու օպտիմալ լուծման, փորձ փոխանակելու, պայմաններ ստեղծելու՝  բիզնեսի զարգացման համար: - Չնայած հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին՝ Միջազգային ինտեգրացիոն գործընթացները, որոնք տեղի են ունենում Եվրասիական գործընկերությունում, կարող է միայն օգնել այդ ամենին: Ուրախ եմ ողջունելու համաժողովի մասնակիցներին: Շնորհակալություն Ձեր աշխատանքի համար: Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք: Շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել նաև նախկին համաժողովներին, ինչը խոսում է նմանատիպ համաժողովների արդյունավետության մասին:    [:]