Ավստրիան արգելել է չինական Tik Tok հավելվածը քաղծառայողների աշխատանքային հեռախոսներում[:]

2023-05-11 18:14

Ավստրիան արգելել է չինական Tik Tok հավելվածը քաղծառայողների աշխատանքային հեռախոսներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Գերհարդ Քարները: «TikTok հավելվածը կարգելվի աշխատանքային բջջային հեռախոսներում։ Մասնավոր սարքերին դա, իհարկե, չի վերաբերում»,-ասել է Քարները չորեքշաբթի նախարարների խորհրդի նիստից առաջ։ Նախարարը հստակեցրել է, որ այդ արգելքի նպատակն է բացառել հավելվածի հասանելիությունը Ավստրիայի պետական տեղեկատվության եւ տվյալների նկատմամբ: Նա պարզաբանել է, որ միջոցը տարածվում է դաշնային գերատեսչությունների վրա, սակայն խորհուրդ է տրվում այն կիրառել նաեւ հողերի եւ համայնքների կառավարման մարմիններում:[:]