Դոլարի ու եվրոյի փոխարժեքները աճել են

2026-02-25 16:24

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 24-ին, կազմել է 377.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.87 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.25 դրամ (աճել  է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-440 դրամով, վաճառվում է 445.5–451 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.91 դրամով, վաճառվում է 4.95-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 374 դրամով, վաճառվում՝ 377.5–378.5 դրամով:

Եվրոն գնվում է 440–443 դրամով, վաճառվում է 446 դրամով:

Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.92 դրամով: