Ասիական բորսաներում կտրուկ անկում է գրանցվել՝ նավթի գների մինչև 120 դոլար աճի ֆոնին
2026-03-09 14:10
Երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, ասիական ֆոնդային շուկաներում ցուցանիշների նվազում է գրանցվել՝ նավթի գների կտրուկ աճի պատճառով։ Ճապոնական Nikkei 225 ինդեքսը սակարկությունների արդյունքում նվազել է 5,24%-ով՝ հասնելով 52 707,5 կետի, իսկ հարավկորեական KOSPI-ն գրանցել է 5,96% անկում՝ կազմելով 5251,87 կետ։ CNBC-ն հայտնում է, որ սակարկությունների ընթացքում ինդեքսը նվազել է ավելի քան 8%-ով, ինչը հանգեցրել է առևտրի 20-րոպեանոց դադարեցման։
Հոնկոնգում առևտրային նստաշրջանը դեռ չի ավարտվել, Hang Seng ինդեքսը նվազել է 1.8%-ով՝ հասնելով 25,292.5 կետի։
Ասիական շուկաներն արձագանքում են նավթի գների կտրուկ աճին («ռալլի»), որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտությամբ։ Մարտի 9-ի գիշերը՝ սակարկությունների բացման ժամանակ, մեկ բարելի համար նախատեսված գնանշումները նախ հատել են 110 դոլարի սահմանը, իսկ առավոտյան լոնդոնյան ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը հասել է 119,5 դոլարի։ 2022 թվականի հունիսի 17-ից ի վեր աա ամենաբարձր ցուցանիշն է։