Իտալիան 40 տարի անց կարող է վերադառնալ միջուկային էներգիային

2026-03-17 11:11

Ջորջի Մելոնիի կառավարությունը մշակում է միջուկային էներգիայի վերականգնման ծրագիր, որից երկիրը հրաժարվել էր գրեթե 40 տարի առաջ, երբ փակվել էր նրա վերջին ռեակտորը, հաղորդում է Bloomberg-ը։

Վարչապետի թիմը խորհրդակցում է փորձագետների հետ և քննարկում միջուկային էներգիայի արտադրությունը վերսկսելու ուղիները, Bloomberg-ին հայտնել են աղբյուրները։ ԸստDW-ի՝ իտալացի պաշտոնյաներն այցելել են Կանադա, զրուցել ֆրանսիացի պաշտոնյաների հետ և քննարկել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների հետ համագործակցության տարբերակները։

Գործակալությունը նշում է, որ Մելոնին խոստացել է օգնել էներգակիրների գներից տուժող իտալական ընկերություններին, հաշվի առնելով, որ սակագները Եվրոպայում ամենաբարձրերից են, իսկ միջուկային էլեկտրակայանները կարող են լուծում լինել։

Իտալիան պետք է վերսկսի իր միջուկային էներգիայի զարգացման ծրագիրը « հնարավորինս շուտ»,- վերջերս հայտարարել է Իտալիայի էներգետիկայի նախարար Ջիլբերտո Պիչետտո Ֆրատինը։

Միևնույն ժամանակ, Իտալիան արդեն երկու անգամ մեծամասնությամբ քվեարկել է միջուկային էներգիայի արգելքի օգտին։ Իշխանությունները հատկապես մտահոգված են բնակիչների հնարավոր դիմադրությամբ։ Անվտանգ վայր գտնելը նույնպես դժվար է, քանի որ Իտալիայում երկրաշարժերը հաճախակի երևույթ են։