Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 103.78 դոլարի
2026-03-24 10:46
Նավթի գնանշումները վերականգնվում են երեքշաբթի առավոտյան՝ նախօրեին գրանցված կտրուկ անկումից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները բարձրացել են 3.84 դոլարով (3.84%)՝ մեկ բարելի համար հասնելով 103.78 դոլարի: Երկուշաբթի օրը Brent-ը նվազել է 12.25 դոլարով (10.92%)՝ մեկ բարելի համար հասնելով 99.94 դոլարի:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) մայիսյան WTI ֆյուչերսների գինը բարձրացել է 3.39 դոլարով (3.85%)՝ մեկ բարելի համար հասնելով 91.52 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը նվազել է 10.10 դոլարով (10.28%)՝ մեկ բարելի համար հասնելով 88.13 դոլարի։