Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան ցանկանում են նավթային կոնսորցիում ստեղծել. Reuters
2026-03-30 14:19
Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի մի շարք երկրներ, մարտի 29-ին Իսլամաբադում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ, Վաշինգտոնին առաջարկներ են ներկայացրել Հորմուզի նեղուցի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ ստացված տեղեկությունների՝ մարտի 29-ին փոխանցված առաջարկները ներառում են նեղուցով վճարովի անցման համակարգի ներդրում (Սուեզի ջրանցքի օրինակով)։
Reuters-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դիտարկում են Հորմուզի նեղուցով նավթամթերքի փոխադրման կառավարման կոնսորցիում ստեղծելու հնարավորությունը։ Այս հարցը քննարկվել է համապատասխանաբար ամերիկյան և իրանական պատվիրակությունների հետ։