Brent-ի գնանշումները մարտն ավարտում են ռեկորդային աճով

2026-03-31 11:48

Նավթի գները երեքշաբթի օրը վերսկսել են աճը՝ այն տեղեկատվության ֆոնին, ըստ որի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0,77 դոլարով (0,68%)՝ բարելի դիմաց հասնելով 113,55 դոլարի: Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել էր 0,21 դոլարով (0,19%)՝ բարելի համար հասնելով 112,78 դոլարի:

Մայիսյան ֆյուչերսների բորսայական շրջանառության ժամկետն ավարտվում է երեքշաբթի օրը: Ավելի ակտիվ վաճառվող հունիսյան պայմանագրերը թանկացել են 0,25 դոլարով (0,23%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 107,64 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0,18 դոլարով (0,17%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 103,06 դոլարի: Նախորդ նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել է 3,24 դոլարով (3,25%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 102,88 դոլարի, ինչը առավելագույն ցուցանիշն է 2022 թվականի հուլիսից ի վեր: