Չինաստան ապրանքների արտահանման և ներմուծման օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ են տեղի ունեցել[:]

2022-03-30 17:23

Չինաստան ապրանքների արտահանման և ներմուծման օրենսդրական կարգավորումներում փոփոխություններ են տեղի ունեցել։ «Ի գիտություն Չինաստանի ժողովրդական Հանրապետություն ապրանքներ ներմուծող կամ արտահանող, ինչպես նաև ներմուծման և արտահանման գործընթաց նախաձեռնելու մտադրություն ունեցող գործարարների տեղեկացնում ենք, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության կողմից հրապարակված՝ «Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 և «ՉԺՀ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցառումների» վերաբերյալ թիվ 249 հրամանները ուժի մեջ են մտել 2022 թվականի հունվարի 1-ից։ Ըստ վերոնշյալ հրամանների՝ 2022 թվականի հունվարի 1-ից ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն ՉժՀ գլխավոր մաքսային վարչությունում և պահպանեն սննդամթերթի անվտանգության կանոններն ըստ ներկայացված պահանջների։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է գործարարներին ծանոթանալ հրամաններում ներկայացված պահանջներին՝ արտահանման և ներմուծման ժամանակ խնդիրներից խուսափելու համար»,-նշված է Էկոնոմիկայնի նախարարության տարածած հայտարարությունում։ «Ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունների գրանցումը կառավարելու մասին ՉԺՀ-ի դրույթների» վերաբերյալ թիվ 248 հրաման։ «ՉԺՀ ներմուծվող և արտահանվող սննդամթերքի անվտանգության ապահովման միջոցառումների» վերաբերյալ թիվ 249 հրաման։[:]