Flynas բյուջետային ավիաընկերությունը հունիսից Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթեր կիրականացնի[:]

2023-05-11 18:11

Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ թռիչքներ կսկսի այս տարվա հունիսից։ Զբոսաշրջության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը հանդիպել են Flynas ավիաընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան ուղիղ չվերթերը, որոնք կմեկնարկեն այս տարվա հունիսից, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում: Հիշեցնենք, որ 2007 թվականին հիմնադրված Flynas-ը բազավորվում է Խալիդ արքայի անվան օդանավակայանում (էր Ռիադ) միջազգային օդանավակայանում: Վերջին հինգ տարում «Flynas»-ը ճանաչվել է Մերձավոր Արևելքի առաջատար բյուջետային ավիաընկերություն:[:]