Հետազոտողները GPS-ազդակները կօգտագործեն եղանակի տեսության կանխատեսումները բարելավելու համար[:]

2022-03-28 18:19

Ծրագրավորման Camaliot ընկերության հետազոտողները կօգտագործեն արբանյակային ազդակները, որոնք ուղղված են օգտատերերի հեռախոսներին, որպեսզի ավելի մեծ քանակի տեղեկություն ստանան մթնոլորտի մասին: Դա կօգնի առավել հստակ կանխատեսել եղանակը, գրում է Higհ Teck-ը: Camaliot հավելվածը, որի միջոցով կարվեն չափումները, տեղեկություն է հավաքում ազդակի մակարդակին՝ դրա ստացման ժամանակին և հեռախոսի ու արբանյակի միջեւ հեռավորությանը հետեւելու համար: Բավարար տվյալներ ունենալով, որոնք հավաքված կլինեն ողջ աշխարհից, գիտնականները տեսականորեն կարող են միավորել դրանք եղանակի տեսության հետ: Ընկերությունը հայտարարում է, որ սմարթֆոնների միջոցով հսկայածավալ անձնական տվյալների ստացումն անհրաժեշտ է գիտական նպատակների համար: Հավելվածն աշխատում է հեռախոսների ու այլ ընդունիչների միջոցով ազդակներ փնտրելով արբանյակների ցանցից: Camaliot-ն աշխատելու է Android 7.0 և բարձր օպերացիոն համակարգով սմարթֆոններում:  [:]