Android-ի եւ iOS-ի հիմքով սմարթֆոնների օգտատերերի կրիպտոարժույթը վտանգի տակ է հայտնվել[:]

2022-03-23 17:58

Android-ի եւ iOS-ի հիմքով սմարթֆոնների օգտատերերի կրիպտոարժույթը վտանգի տակ է հայտնվել, հաղորդում է Doctor Web ընկերությունը։ Վնասակար ծրագիրն այնպիսի հավելվածների պատճենն է, ինչպիսիք են՝ imToken, MetaMask, Bitpie, TokenPocket եւ այլն: Տրոյանները տարածվում են վնասակար կայքերի միջոցով, որոնք պատճենում են օրիգինալ նախագծերի տեսքը եւ ֆունկցիոնալությունը: Տեսողականորեն դրանք միմյանցից տարբերելը գրեթե անհնար է։ Վնասակար հավելվածները գողանում են գաղտնի seed--արտահայտություններ, որոնք անհրաժեշտ են կրիպտոդրամապանակներ մուտք գործելու համար: Ընկերության մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին կրիպտոդրամապանակներ տեղադրել միայն Google Play եւ App Store հավելվածների պաշտոնական կատալոգներից։[:]