Կայացավ Ֆասթ Շիֆթ ընկերության տարեկան ամփոփիչ ժողովը[:]

2023-05-04 16:51

2018 թվականին հիմնադրվեց և շուկա մտավ Ֆասթ Շիֆթ ընկերությունը՝ հստակ գաղափարախոսությամբ՝ լինել առաջատարը վճարահաշվարկային շուկայում՝ կարևորելով առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը, ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ: Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` Ֆասթ Շիֆթն այս տարիների ընթացքում  շարունակել է ամենօրյա ռեժիմով ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվը, ավելացվել են վճարային տերմինալները ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում: Ֆասթ Շիֆթի հասանելիության շնորհիվ՝ ընկերության ավելի քան 1000 վճարային տերմինալները կարծես կապուղի լինեն հաճախորդների և ամենատարբեր՝ կրթական, պետական և մասնավոր հաստատությունների, խոշոր մատակարարների, կապ և ինտերնետ մատուցող կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, բժշկական հաստատությունների և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների միջև: 2022 թվականի ընթացքում Ֆասթ Շիֆթ ՍՊԸ-ի տերմինալների միջոցով կատարված գործարքների երկրաչափական պրոգրեսիայով՝ ամենամսյա աճող շրջանառությունը փաստում է հաճախորդների բարձր վստահությունը, որին արժանացել է Ընկերությունը այս կարճ ժամանակահատվածում: Ֆասթ Շիֆթը նաև ներկայացրել է էլեկտրոնային դրամապանակը, որը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝  Google Play-ում: Ամփոփիչ ժողովի ընթացքում Ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը ներկայացրեց Ֆասթ Շիֆթի 2022 թվականի ընթացքում ձեռքբերումներն ու ընկերության տեսլականը: Ինչպես նաև հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզիա ստանալուն զուգահեռ Ֆասթ Շիֆթը լիզենցիա է ստացել Ուկրաինայում, նաև դիմում ներկայացրել Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ՝  լիցենզիայի ստանալու  նպատակով: Ֆասթ Շիֆթ ընկերության համար կորպորատիվ կառավարումից բացի առանցքային է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Ընկերությունն  արդեն իսկ աջակցել է մի շարք մշակութային, ֆինտեխ և սպորտային միջոցառումների իրականցմանը: Ժողովի ընթացքում նաև ներկայացվեցին Ֆասթ Շիֆթի առաջիկա նախագծերը, որոնք հավակնում են լինել Ֆասթ Շիֆթի` մրցակցային առավելությունը վճարահաշվարկային ծառայությունների շուկայում:[:]