Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել[:]

2022-03-01 18:43

Մարտի 1-ին օգտատերերը հայտնել են Instagram սոցիալական ցանցում խափանման մասին, հաղորդում է Downdetector-ը։ Սոցցանցում գրանցվածները չեն կարողացել դիտել լրահոսը եւ «սթորիսը»։ Այս պահին Instagram-ի խափանման պատճառն անհայտ է։ Միաժամանակ, դեսքթոփային տարբերակում հնարավոր է բացել վերջին գրառումները։[:]