Ոսկու գինն ընկնում է[:]

2022-02-25 16:45

Ուրբաթ առավոտյան ոսկու գինն ընկնում է՝ նախորդ աճուրդային օրը մեկ տրոյական ունցիայի դիմաց 2 հազար դոլարի նշագծին մոտենալուց հետո, վկայում են աճուրդների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 10.85 դոլարով կամ 0.56 տոկոսով՝ մինչեւ 1915.4 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.26 տոկոսով՝ մինչեւ 24.375 դոլար ունցիայի դիմաց։ Թանկարժեք մետաղների շուկայում ուրբաթ առավոտյան ուղղիչ անկում է գրանցվել նախորդ օրը տրոյական ունցիայի դիմաց 1976.5 դոլարի հասնելուց հետո: Ոսկու պահանջարկին նպաստել է ներդրողների հեռացումը ռիսկից՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով։  [:]