Փաշինյան. Կարեւոր ենք համարում ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնումը քաղաքացիական ավիաշինության ոլորտում[:]

2022-02-25 16:43

Կարեւոր ենք համարում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը քաղաքացիական ավիաշինության ոլորտում։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 25-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ուղղության զարգացումը, նրա խոսքով,  թույլ կտա կենտրոնացնել արդյունաբերողների ջանքերը ապրանքների առավել պահանջված տեսակների սեփական արտադրության վրա։ Այս առնչությամբ նա նշել է ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքների եւ զարգացմանը միտված մերձեցման հնարավոր ուղղությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացումը կխթանի ապրանքաշրջանառության աճը Միության ներսում եւ ապրանքների արտահանումն արտաքին շուկաներ, ինչպես նաեւ կնպաստի տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացմանը։ «Անհրաժեշտ է արագացնել նաեւ էլեկտրոնային առեւտրի՝ Միության ներսում գործող մեխանիզմի կատարելագործման աշխատանքը՝ հարկային վարչարարության համաշխարհային լավագույն փորձին համապատասխան»,- ամփոփել է վարչապետը։[:]