Ընդեղեն, չորացրած մրգեր արտադրող «Կառմել» ընկերությունն արտանություն ստացավ. Արտադրանքի 90 տոկոսը կարտահանվի[:]

2023-04-21 17:14

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԿԱՌՄԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «ԿԱՌՄԵԼ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ընդեղենի, ինչպես նաև չորացրած բանջարեղենի, մրգերի  և համեմունքների արտադրության համար։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում արտադրական տարածքների ձեռքբերման և 81 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 215 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 81 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4մլրդ դրամ:[:]