Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար. Ռեկորդային ինֆլյացիան «սպասվածից ավելի երկար կարող է տեւել»[:]

2022-02-04 17:12

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ ռեկորդային ինֆլյացիան «սպասվածից ավելի երկար կարող է տեւել», հայտնում է AP-ն։ Երկու անգամ պատասխանելով լրագրողների հարցին՝ Քրիստին Լագարդը հրաժարվել է կրկնել իր նախկին հայտարարությունն այն մասին, որ այս տարի տոկոսադրույքների բարձրացումը «շատ քիչ է հավանական»: Նա ասել է, որ պաշտոնատար անձինք մեծ ուշադրություն կդարձնեն թվերին եւ մարտյան նիստում կվերանայեն իրենց դիրքորոշումը ինֆլյացիայի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ բանկը հավատարիմ կմնա տնտեսական խթանների մերժման իր ճանապարհային քարտեզին, ինչը այս տարի տոկոսադրույքների բարձրացման համար քիչ հնարավորություն է թողնում: Ցանկացած աճ պետք է հաջորդի պարտատոմսերի գնման ավարտին, որը նախատեսված է հոկտեմբերից ոչ շուտ։ Նա հավատարիմ է մնացել իր այն տեսակետին, որ բարձր ինֆլյացիայի հիմնական գործոնը թանկարժեք նավթն ու գազն է եւ մատակարարման շղթայի խափանումները, որոնք կարող են թուլանալ այս տարի: Լագարդը հանդես է եկել այն բանից հետո, երբ բանկը անփոփոխ է թողել տոկոսադրույքները եւ խթանման ծրագրերը, մինչդեռ մյուս կենտրոնական բանկերը փորձում են դիմակայել ինֆլյացիային՝ բարձրացնելով տոկոսադրույքները: Անգլիայի բանկը երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամ է բարձրացրել տոկոսադրույքները, մինչդեռ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, ինչպես սպասվում է, մարտին կսկսի տոկոսադրույքների բարձրացումները:[:]