ՄՊՀ․ Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի[:]

2021-12-28 17:03

Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։ Նա, մասնավորապես, հայտնեց, որ բենզինի շուկայում գործող «Petrol Market» ընկերության 100%-ը ձեռք է բերվել աֆիլացված ընկերությունների կողմից։ «Այսպիսով, շուտով Հայաստանում բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի»,-ընդգծեց Գեւորգյանը։[:]