Նավթը առանց որեւէ դինամիկայի ոչ միանշանակ արտաքին ֆոնին[:]

2021-12-27 19:00

Երկուշաբթի առավոտյան նավթը վաճառվում է առանց որեւէ դինամիկայի ոչ միանշանակ արտաքին ֆոնին, վկայում են աճուրդների տվալները: Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.16 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 75.92 դոլարի, WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.87 տոկոսով՝ հասնելով 73.15 դոլարի բարելի դիմաց, հայտնում է Prime-ը։ Նավթի թրեյդերներն օրացուցային տարվա վերջին զերծ են մնում կտրուկ գործողություններից: Միաժամանակ, հաջորդ երեքշաբթի՝ հունվարի 4-ին, շուկան սպասում է ՕՊԵԿ+-ի հաջորդ նիստին: «Նավթի գները միանշանակ չեն, քանի որ ուշադրությունը կենտրոնացած է հունվարի 4-ին կայանալիք ՕՊԵԿ+-ի նիստի վրա, որի ժամանակ դաշինքը պետք է որոշի՝ արդյոք արժե շարունակել ավելացնել արդյունահանումն օրական 400.000 բարելով»,- գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին: Բացի այդ, ըստ Bloomberg-ի, Ճապոնիան սկսել է ռազմավարական պաշարներից նավթ վաճառել գների իջեցման նպատակով: Ավելի վաղ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան բացել էին իրենց ռազմավարական պաշարները։[:]