Հայտնի են անցնող տարվա ամենավատ արժույթները[:]

2021-12-27 18:57

Անցնող տարվա ամենավատ արժույթները «Պրայմ» գործակալության հետ զրույցում նշել է «Ներդրումների հայտնագործում» գլոբալ հետազոտությունների բաժնի պետ Միխայիլ Շուլգինը։ Կուբայական պեսոն, լիբիական դինարը եւ թուրքական լիրան նշվել են որպես աութսայդեր արժույթներ, տեղեկացրել է փորձագետը։ Կուբայական պեսոն մեկ տարում ամերիկյան դոլարի նկատմամբ էժանացել է 96 տոկոսով։ COVID-19 համավարակի եւ ամերիկյան պատժամիջոցների պատճառով Կուբայի տնտեսության լճացումն այս տարի միայն սաստկացել է։ Կարիբյան պետությունում նկատվում է նաեւ գնաճի բարձր մակարդակ։ Լիբիական դինարը դոլարի նկատմամբ էժանացել է 71 տոկոսով։ Լիբիայի տնտեսության վրա բացասաբար են անդրադառնում քաղաքական գործընթացները։ Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 49 տոկոսով։ Շուլգինի կարծիքով՝ դա տեղի է ունեցել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության պատճառով, որը շարունակում է իջեցնել առանցքային տոկոսադրույքը բարձր գնաճի պայմաններում։[:]