Չինական NIO ընկերությունը ներկայացրել է իր շարքի ամենաէժան էլեկտրամոբիլը[:]

2021-12-23 18:55

Էլեկտրամոբիլների չինական NIO արտադրողը ներկայացրել է իր շարքի նոր եւ ամենաէժան մոդելը, որը շուկայում կհայտնվի 2022 թվականի սեպտեմբերին: Այդ մասին հայտնել է «Իցայ գլոբալ» պորտալը։ Խոսքն էլեկտրական սեդանի մասին է, որը  է, որը ստացել է ET5 անվանումը։ Նորույթի արժեքը նախնական գնահատվում է 329 հազար յուան ​​(51 հազար դոլարից մի փոքր ավելի): Ընկերությունը, որի արտադրանքը կոչվում է նաեւ «չինական Tesla», հաճախորդներին առաջարկում է երեք կոմպլեկտացիա տարբեր ձգողական մարտկոցներով՝ 75 կՎտ/ժ-ից մինչեւ 150 կՎտ/ժ: Այսպիսով, մեկ լիցքավորման դեպքում էլեկտրամոբիլը կկարողանա անցնել 550-ից հազար կմ։ [:]