Պղինձն էժանանում է[:]

2021-12-22 17:49

Չորեքշաբթի պղնձի գինը նվազում է արժութային գործոնի՝ դոլարի ամրապնդման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։ Comex բորսայում պղնձի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.28 տոկոսով՝ հասնելով 4.3377 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0.93 տոկոսով` մինչեւ 9534 դոլար, ալյումինինի գինը՝ 3.11 տոկոսով` մինչեւ 2754 դոլար, ցինկինը՝ 2.18 տոկոսով` մինչեւ 3427.5 դոլար տոննայի դիմաց։  [:]