Fitch-ը մինչեւ АА+ մակարդակի է իջեցրել ԱՄՆ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը[:]

2023-08-02 14:22

Fitch վարկանիշային գործակալությունը «ААА»-ից «АА+»-ի է իջեցրել ԱՄՆ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը։ Այս մասին նշվել է գործակալության կայքում օգոստոսի 1-ին հրապարակված հայտարարությունում։ «Fitch Ratings-ն իջեցրել է Միացյալ Նահանգների էմիտենտի արտարժույթով դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «АА+» մակարդակի «ААА»-ից»,- նշվել է հրապարակման մեջ։ Ըստ վարկանիշի՝ հաստատվել է կայուն կանխատեսում։ Գործակալության հայտարարության համաձայն՝ որոշումը կապված է ԱՄՆ-ում հաջորդ երեք տարիներին ֆիսկալ իրավիճակի սպասվող վատացման եւ ԱՄՆ պետական պարտքի աճող մակարդակի հետ, որն առանց այդ էլ բարձր է։[:]