Նավթը թանկանում է[:]

2023-04-05 16:53

Նավթի գինը չորեքշաբթի առավոտյան բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Գնանշումներին նպաստում են ԱՄՆ-ում նավթի պաշարների նվազման մասին Նավթի ամերիկյան ինստիուտի (API) տվյալները։ Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0,41 տոկոսով՝ մեկ բարելը 85,29 դոլար, WTI-ի մայիսյան ֆյուչերսինը՝ 0,37 տոկոսով՝ 81,01 դոլար։[:]