Նավթը շարունակում է թանկանալ[:]
2023-04-04 15:57
Նավթի համաշխարհային գինը երեքշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է՝ երկուշաբթի օրվա թռիչքից հետո, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են գնահատել ՕՊԵԿ+-ի որոշումը արդյունահանումը կրճատելու մասին։
Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,44 տոկոսով՝ մեկ բարելը 85,3 դոլար, WTI-ի մայիսյան ֆյուչերսներինը՝ 0,45 տոկոսով՝ 80,78 դոլար։[:]