Կանադայում սպառվում է «հեղուկ ոսկին»՝ թխկու օշարակը[:]

2021-12-08 16:54

Կանադայում սպառվում է «հեղուկ ոսկին»՝ թխկու օշարակը, գրում է BBC-ն։ Քվեբեկի թխկու օշարակ արտադրողները (QMSP) թողարկել են մոտ 22 միլիոն կգ պաշարները, ինչը կազմում է ընդհանուրի գրեթե կեսը: Ըստ QMSP-ի՝ աճող պահանջարկը եւ բերքի կրճատումը հանգեցրել են դեֆիցիտի։ Պաշարն օգտագործվել է 3 տարում առաջին անգամ։ Քվեբեկը՝ Կանադայի ֆրանսախոս նահանգը, արտադրում է աշխարհի թխկու օշարակի գրեթե երեք քառորդը: Ըստ QMSP-ի՝ 2021 թվականին աշխարհում արտադրվել է 183 միլիոն կգ թխկու օշարակ, իսկ 60 միլիոն կգ ստացվել է Քվեբեկի անտառներից: Միեւնույն ժամանակ, ըստ QMSP-ի, թխկու օշարակի համաշխարհային վաճառքը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 36%-ով:[:]