Պղնձի գինը գրեթե անփոփոխ է[:]

2021-12-08 16:49

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինը գրեթե անփոփոխ է՝ մետաղների համաշխարհային պահանջարկի անորոշ հեռանկարների հետ կապված՝ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0.02 տոկոսով՝ հասնելով 4.3415 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա վերջի դրությամբ պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0.95 տոկոսով՝ հասնելով 9595 դոլարի, ալյումինի գինը` 1.56 տոկոսով` մինչեւ 2625.5 դոլար, ցինկինը՝ 2.02  տոկոսով` մինչեւ 3226.5 դոլար տոննայի դիմաց։[:]