Շվեդ գիտնականները մարտկոցներ են ստեղծել փայտից, կոկոսից և կիտրոնից[:]

2023-04-04 15:52

Շվեդ գիտնականները մարտկոց են ստեղծել էկոլոգիապես մաքուր նյութերից՝ փայտից, կոկոսից և կիտրոնից։ Կախված արտաքին պայմաններից՝ այն կարողանում է պահպանել թե՛ ջերմությունը, թե՛ զովությունը։ Սարքը ստեղծելու համար փայտի ստրուկտուրան լցոնում  են  ցիտրուսայինների և կոկոսի հիմք ունեցող մոլեկուլներով։ Դրանք վերածվում են պոլիմերի, որը թույլ է տալիս կուտակել և արտազատել էներգիա։ «Գաղափարն այն է, որ կոկոսի մոլեկուլները կարող են փոխվել պինդ վիճակից հեղուկ վիճակի՝ կլանելով էներգիա, կամ հեղուկ վիճակից վերածվել պինդ վիճակի՝ արտազատելով  էներգիա», - պարզաբանել են գիտնականները։ Հետազոտողներն ասում են, որ մարտկոցը կարող է լիցքավորվել արևի լույսի կամ ջերմության ցանկացած այլ աղբյուրի միջոցով: Սարքը թույլ է տալիս կարգավորել ջերմաստիճանը 24 ° C-ի ցուցանիշի շուրջ:[:]