Twitter-ը թույլ չի տա իր հարթակում լուսանկարներ եւ տեսանյութեր տեղադրել առանց օգտատիրոջ համաձայնության[:]

2021-12-01 17:52

Twitter Inc-ը հայտարարել է, որ թույլ չի տա իր հարթակում տեղադրել լուսանկարներ եւ տեսանյութեր՝ առանց դրանցում պատկերված անձի համաձայնության։ Սոցիալական մեդիա ընկերության գաղտնիության քաղաքականությունն արդեն արգելում է այլոց անձնական տեղեկատվության հրապարակումը, ինչպիսիք են հեռախոսահամարները, հասցեները եւ նույնացուցիչները: «Եթե պատկերված անձանցից կամ լիազորված ներկայացուցչից ծանուցում ստանանք, որ իրենք համաձայնություն չեն տվել իրենց անձնական պատկերի կամ տեսանյութի հրապարակմանը, մենք այն կհեռացնենք», - ասվում է Twitter-ի բլոգում։[:]