Seattle Times-ը տեղեկացրել է, որ Boeing-ը 2023թ. կկրճատի մոտ 2 հազար աշխատակցի[:]

2023-02-07 17:27

Ամերիկյան ավիաշինարարական Boeing կոնցեռնը նախատեսում է 2023թ. կրճատել մոտ 2 հազար աշխատակցի, տեղեկացրել է Seattle Times թերթը։ «Այս տարի մենք մոտ 2 հազար կրճատում կկատարենք։ Դրանք հիմնականում կկատարվեն ֆինանսական դեպարտամենտում եւ կադրերի բաժնում»,- տեղեկացրել են Boeing-ում։ Ինչպես նշվել է հոդվածում, կրճատման տակ ընկնող աշխատակիցների գործառույթների մի մասը կփոխանցվի հնդկական Tata Consulting Services IT-ընկերության աութսորսինգին։[:]