Միշուստին. ԵՏՄ-ն լիովին բավարարում է հացահատիկի, շաքարի, բուսայուղերի սեփական պահանջները[:]

2021-11-19 17:23

Համավարակը ցույց տվեց, որ ԵՏՄ մասնակիցների փոխգործակցությունը մնում է կայուն անգամ ամենաբարդ հանգամանքներում։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում նոյեմբերի 19-ին ասաց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Մեր երկրների տնտեսություններն աստիճանաբար վերականգնվում են։ Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին փոխադարձ առեւտուրը ավելացել է ավելի քան 30 տոկոսով, երրորդ երկրներ արտահանումն ավելացել է գրեթե 40 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 24 տոկոսով»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ լավ դինամիկա է ցուցադրում գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի ծավալը։ «Մենք լիովին բավարարում ենք հացահատիկի, շաքարի, բուսայուղերի եւ որոշ այլ արտադրանքների մեր պահանջարկը ի հաշիվ սեփական արտադրության»,- ավելացրել է Միշուստինը։  [:]