Հայտնի են Samsung Galaxy A33 5G սմարթֆոնի բնութագրիչներն ու դիզայնը[:]

2021-11-15 18:03

Ինտերնետ աղբյուրները հրապարակել են որակյալ ռենդերներն ու տեղեկատվությունը համեմատաբար մատչելի Galaxy A33 5G սմարթֆոնը համալրելու մասին, որն առաջիկայում, ինչպես ակնկալվում է, կհայտարարի Samsung հարավկորեական հսկան, հաղորդում է 3dnews.ru-ն՝ հղում անելով 91Mobiles-ին: Հաղորդվում է, որ սարքը կստանա Infinity-U դիսփլեյը վերին հատվածում փոքրիկ անցքով սովորական սելֆի-տեսախցիկի մոտ: Կկիրառվի 6,4-դյույմանոց եւ Full HD+ Կարգավորմամբ Super AMOLED պանելը: Հետնամասում կտեղակայվի չորրորդ տեսախցիկը, որի օպտիկական բլոկներն ու առկայծող լույսն ամփոփված են ուղղանկյունաձեւ կլորավուն անկյուններով հատվածում: Սենսորների կարգավորումը դեռեւս չի հրապարակվում: Կորպուսի ներքեւի մասում USB Type-C անցքն է, մինչդեռ ականջակալների բնիկը 3,5 մմ-ի համար նախատեսված չէ: Կողմնային մասում տեղակայված են ֆիզիկական կոճակները ձայնի բարձրությունը կարգավորելու եւ սարքն անջատելու/միացնելու համար: Հայտնի են սարքի չափսերը՝ 159,7 × 74 × 8,1 մմ: Սմարթֆոնը կներկայացվի առնվազն չորս գունային տարբերակներով՝ Orange (նարնջագույն), Light Blue (բաց կապույտ), Black (սեւ) и White (սպիտակ): Samsung Galaxy A33 5G մոդելի պաշտոնական շնորհանդեսը կկայանա հաջորդ տարվա հունվարին: Գնի մասին տեղեկություններ դեռեւս չկան:[:]