Կառավարությունը ՊԵԿ-ին ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տվեց[:]

2021-11-04 16:36

Կառավարությունն իրա յսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշեց թույլատրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին իր անվամբ, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել ՀՀ դրամով ավանդային հաշիվ։ ՊԵԿ-ն այս հաշվից ելքերը կարող է իրականացնել էլեկտրոնային եղանակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նպատակն է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման ժամանակ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձապետական միասնական (արդեն բացված) հաշվից վճարումները կանոնակարգելը:[:]