Հայաստանից անմշակ կաշի արտահանելու արգելքը երկարացվեց եւս 6 ամսով. տեղական արտադրությունը 5-6 անգամ աճել է[:]

2023-01-19 20:17

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Ըստ այդմ, չմշակված կաշվի արտահանման արգելքը Հայաստանից կերկարացվի ևս կես տարով։ Արգելքը նոր որոշմամբ կգործի 2023 թվականի հունվարի 20-ից հուլիսի 20-ը։ Արտահանման արգելքի ժամկետի երկարացումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է նրանով, որ կաշվի արտահանումն արգելելուց ի վեր ՀՀ տարբեր վերամշակող ընկերություններ 382 583 կգ չմշակված տավարի և 6275 հատ չմշակված ոչխարի կաշի են ընդունել, իսկ վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալն աճել է 5-6 անգամ՝ կազմելով մոտ 206 մլն դրամ: Տեղական ընկերություններն ամբողջությամբ օգտագործել են տեղական հումքը՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։ Հիշեցնենք` կաշվի արտահանումը սահմանափակող առաջին որոշումն ընդունվել էր 2021 թվականի հունիսին և պարբերաբար երկարացվել էր մինչև 2023 թվականի հունվարի 8-ը։[:]